ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մի փոքրիկ ճշմարտություն

Մի փոքրիկ ճշմարտություն
03.09.2025 | 13:20

Ռուսական «Первый Севастопольский» հեռուստաալիքի եթերում մի փոքրիկ ճշմարտություն ասվեց, սակայն Նախիջևանի մասին դեռ կլռեն այսօր։

«ԽՍՀՄ-ն է Լեռնային Ղարաբաղը վերցրել հայերից և տվել Ադրբեջանին...» (հղումը՝ Հ.Գ.1):

Իհարկե, նման պատասխանը Ալիևի հայտարարության արձագանքն էր, որով Ալիևը ԽՍՀՄ-ը հայտարարեց որպես օկուպանտ կազմավորում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.1

Հղումը՝

https://www.facebook.com/watch/?v=1350691763311599

Հ.Գ.2

Ամբողջական եթերը՝

https://caucasus-chronicle.com/2025/09/02/7143/

Դիտվել է՝ 6680

Մեկնաբանություններ